Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Ջազ քառյակը հանդես կգա «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում

Ջազ քառյակը հանդես կգա «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում
06.09.2012 | 18:38

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում սեպտեմբերի 7-ին հանդես կգա Աշոտ Պարունակյանի ջազ քառյակը:

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի պատասխանատու ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ ոչինչ չի կարող ասել համերգային ծրագրի մասին, քանի որ դրանք շատ հաճախ փոփոխվում են, ի տարբերություն դասականի: «Աշոտ Պարունակյանը հայտնի ջազմեն է և արդեն վաղուց ունի իր լսարանը երաժշտասերների շրջանում: Համերգին լինելու է նաև անակնկալ հատուկ հյուր»,- ասաց նա:
Ջազ դաշնակահար Աշոտ Պարունակյանի ղեկավարությամբ 70-80 թվականներին հանդես եկող խմբերը մեծ համբավ են ունեցել: Ներկայիս քառյակը գործում է շուրջ 20 տարի: Խմբի անդամները քանիցս փոխվել են: Սակայն հիմնակազմը մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնում նաև կատարողական ոճը` ավանդական, դասական ջազ:
Մուրմանսկ քաղաքում կայացած փառատոնի ժամանակ քառյակն արժանացել է դափնեկրի կոչման: Հանդես են եկել Մուրմանսկում, Թբիլիսիում, Նովոսիբիրսկում, Օդեսայում:
Խմբի կազմում են Աշոտ Պարունակյանը (դաշնամուր), Արամ Պարունակյանը (տենոր սաքսոֆոն), Վարդան Վարդանյանը (բաս կիթառ), Հայկ Ամյանը (հարվածային գործիքներ):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ